ԾՆՈՂԻ ԱՂՈԹՔ
Տե՛ր, Դու ասացիր. «Թողեք որ մանուկներն ինձ մոտ գան»: Ուստի, աչքի բիբի պես պահիր զավակներիդ և թևերիդ հովանու տակ ծածկիր նրանց (Սղ. 17.😎 ու ապաստան եղիր նրանց: Քո աստվածային նախախնամությանն եմ հանձնում նրանց ամբողջ կյանքը, ուստի, օրհնիր նրանց: Ով Սուրբ Հոգի, ճիշտ ուղու մեջ պահիր նրանց և հսկիր նրանց ստանալիք կրթության ու դաստիարակության վրա: Տուր նրանց մտքի պայծառություն, որպեսզի իրենց դասերի ու գործերի մեջ հաջողություն գտնեն:
Բուժիր նրանց ամեն հիվանդությունից և միշտ առողջ պահիր: Նեղության ժամանակ իրենց կողքին եղիր և Քո կամքին հակառակվող ամեն երևույթից հեռու պահիր նրանց: Թող որ նրանք լինեն առատաձեռն, ծառայասեր և բարին ընտրելու կարող: Նրանց երջանկություն և արևշատ օրեր պարգևիր, որպեսզի ամբողջ իրենց կյանքի ընթացքում միշտ մեծարեն Քեզ (Սղ. 91.16) Ամեն: