Այսօր արդեն շատ կանայք են գել-լաք օգտագործում. այն ավելի երկար է մնում եղունգներին՝ 2-3 շաբաթ։ Այն փոխել ստիպված ենք լինում միայն այն պատճառով, որ եղունգներն արդեն երկարել են։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ միևնույն ժամանակ առավել հաճախ են դժգոհություններ հնչում, որ գել-լաքը հեռացնելու դեպքում եղունգները փչանում են՝ վատ տեսք են ունենում, կոտրվում են, շերտավորվում, թուլանում։
Խնդիրն այն է, որ գել-լաքն ինքնուրույն չի չորանում, այդ պատճառով էլ եղունգները չորացնում են ուլրամանուշակագույն լույսի ներքո։ Չորանալու ընթացքում լաքը «ներծծվում է» եղունգի արտաքին առաջին շերտի մեջ։ Երբ լաքը հեռացվում է, հեռացվում է նաև եղունգի այդ շերտը։ Սա տեղի է ունենում յուրաքանչյուր անգամ, երբ ներկում ենք եղունգները։ Կան տարբեր կարծիքներ. ըստ որոշ մասնագետների՝ երկու անգամ գել-լաք օգտագործելուց հետո հարկավոր է 3 ամիս ընդմիջում անել։
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հետևյալ գործոններին.
1. Ուլտրամանուշակագույն ճառագայթն ագրեսիվ ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Այդ պատճառով էլ հարկավոր է հատուկ ձեռնոց կրել, որ պաշտպանում է մաշկը։ Ճառագայթը կարող է այրվածք առաջացնել։
2. Եղունգների վրա նվազագույնը 3 շերտ է լինում, նույնիսկ՝ 4-5, քանի որ, բացի լաքից՝ օգտագործվում են նաև այլ միջոցներ։ Արդյունքում՝ եղունգներն անհրաժեշտ չափով թթվածին չեն ստանում, չորանում են, թուլանում և կոտրվում։
3. Լաքը հեռացնելու համար օգտագործվում է հատուկ միջոց, որը հարկավոր է պահել փայլաթիթեղի տակ. այն ներծծվում է եղունգի մեջ, ինչից վերջինս տուժում է։