Եթե խինկալիի սիրահար եք՝ կարդացեք…Ինչպես է խինկալին ազդում օրգանիզմի վրա․ ինչ են ասում մասնագետները

Թերապևտ Է. Մալիշևան և ակնաբույժ Մ. Կոնովալովը ռուսական Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հեռուստածրագրում հայտնել են խինկալիի ոչ ակնհայտ օգտակար հատկությունների մասին։

Նրանց խոսքով՝ այս ուտեստը օգնում է բուժել վերքերը։

Ինչպես նշել են բժիշկները, այն պարունակում է կիլանտրո և վիտամին K, որը նպաստում է վերքերի ապաքինմանը։ Այսինքն՝ լավացնում է թրոմբոցիտների ագրեգացիան, որպեսզի արյունահոսություն չառաջանա, պարզաբանեց ակնաբույժը։

Թերապևտը նշել է, որ խինկալին չի կարելի հաճախ ուտել, բայց երբեմն կարել է թույլ տալ 2-3 կտոր՝ չվտանգելով առողջությունը։

Կիսվել ձեր ընկերների հետ