«Առանց փոխադարձ անկեղծության, ինչքան էլ քարը քարին դնես` մի օր փուլ կգա». Իննա Խոջամիրյանը՝ սիրո, 29-ամյակի և երազանքի նախագծի մասին

Tert.am Life-ի զրուցակիցը դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով, մեր ընթերցողին է վստահել օրերս 29-ամյակը յուրահատուկ նշելու, ներկա փուլում իր զբաղվածության ու սիրո մեջ առողջ հարաբերությունների մասին մանրամասները:

-Պատմեք ներկայումս Ձեր զբաղվածության մասին, ի՞նչ նոր նախագծեր են սպասվում:

— Վերջին 7 տարիների ընթացքում՝ այս ամռանը, ես ինձ վերջապես կարողացա թույլ տալ երբևէ իմ ունեցած ամենաերկար հանգիստը, և իմ սրտով ճամփորդել: Աշունն ինձ մոտ բուռն աշխատանքային է սկսվել, մի շարք նոր նախագծեր են սպասվում:

Հոկտեմբերի 23-ին պրեմիերա ունենք` «Երկնագույն շան աչքերը», խաղացանկում է նաև «Հարսանեկան պինգ պոնգ»-ը: Զուգահեռ տևական ժամանակ է, ինչ աշխատում եմ նոր նախագծի վրա, որի փակագծերը դեռևս չեմ ուզում բացել:

-Ձեր 29-ամյակը յուրահատուկ նշելու մասին պատմեք…

— 2020-ից հետո այնպես ստացվեց, որ իմ ոչ մի ծնունդ որպես այդպիսին չեմ նշել. պատճառները հասկանալի են:
Այս անգամ, չնայած ընկերներիս պնդումներին, որ վերջապես հավաքույթ կազմակերպեմ ու մի լավ նշենք` ես այնուամենայնիվ որոշեցի նորից ալտերնատիվ կերպ դիմավորել ծնունդս:
29-ը դիմավորել եմ Կիպրոսում. հրաշալի բնություն, հրաշալի լուսաբաց ու մայրամուտներ, լռություն, Միջերկրական ծով:

-Ի՞նչ է պակասում Ձեզ 29 տարեկանում երջանիկ կին լինելու համար:

-29-ում, 30-ում, 35-ում … ինչ կապ ունի. այդ տեսանկյունից, որ նայենք, մարդուն միշտ մի բան պակասում է կատարյալ երջանիկ լինելու համար:
Հատկապես ինձ: Ես մելանխոլիկ տեսակ եմ…
Բայց երջանկությունն իրականում այն է, որ 29 տարի է արդեն ապրում եմ իմ լավագույն կյանքը, և փառք Աստծո, ապրում եմ այն բացարձակ առողջ ու անհոգ:
Իհարկե, առջևում նորանոր նշաձողեր ու երջանիկ պահեր սահմանելով:

-Ի՞նչն եք համարում առաջնային՝ սիրո մեջ առողջ հարաբերություններ ունենալու համար:

-Բացարձակ անկեղծությունը, բառի ամենալայն իմաստով: Առանց փոխադարձ անկեղծության ինչքան էլ քարը քարին դնես` մի օր փուլ կգա:
Եվ պատասխանատվությունն է ինձ համար շատ կարևոր:
Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

-Սիրում եք հաճոյախոսություններ լսե՞լ, թե՞ նվերներ ստանալ:

-Տարիքային է: Հաճոյախոսությունների սիրահար եմ եղել միշտ:
Հիմա ինքնաբավ եմ: Նվերներ եմ սիրում, ավելի շուտ` անակնկալներ:
Նյութականն ընդ որում կապ չունի, կանխամտածված ու ստացված անակնկալ նվերներ, որոնցից կարող եմ անսահման երջանկանալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ