Մայրը մի սալոնից մյուսն ա գնում։ Եղունգները միշտ խնամված, մեյքափը տեղը, միշտ սիրուն հագած։ Մի անգամ դեպք եղավ, որ նույն գեղեցկության սրահում էինք..Սեփական երեխան՝ ծնողների կողմից…

Սեփական երեխան՝ ծնողների կողմից թրաֆիքինգի զոh. պատկան մարմինները թքած ունեն
«Բարի մարդկանց եմ դիմում։ Բալիկս ծանր հիվանդ է․ ո՛չ խոսում է, ո՛չ հասկանում, ո՛չ՝ նստում։ Հատուկ սնունդով է սնվում՝ կաշաներ, կաթ։ Խնդրում եմ՝ եթե հնարավորություն ունեք, մի փոքր՝ ձեր հնարավորության չափով օգնեք՝ գնեմ իր համար նախատեսված սնունդն ու կաշաները»։ Այս բովանդակությամբ գրառում՝ կից մոտ 3 տարեկան երեխայի լուսանկար կարող ենք տեսնել ամեն օր՝ ֆեյսբուքյան տարբեր էջերում։

Երեխայի մայրը, որի ինքնությունը միանգամից պարզել հնարավոր չէ, քանի որ մի քանի էջերից է նույն բովանդակությամբ գրառում արվում, ամեն օր ֆեյսբուքյան տասնյակ էջերով իր երեխային դարձնում է գումար մուրալու գործիք։

Իհարկե, որևէ մեկն ապահովագրված չէ՝ նման անելանելի դրության մեջ հայտնվելուց։ Ավելին, մոր գրառումն առաջին անգամ կարդացող մարդու մոտ միանշանակ ցանկություն է առաջանում փոքրիկին օգնելու, բայց այստեղ կա մի բայց։ Դեռ ամիսներ առաջ էինք նկատել, որ փոքրիկի նկարը ֆեյսբուքյան խմբերում տարածվում է տարբեր էջերից։ Հիմնական ու ամենաակտիվ էջերն են՝ Մարիամ Միրաքյան, Արփի Արփի, Արփի Ռոստոմյան։

Այս հանգամանքը MediaHub-ի համար կասկածելի էր, ուստի մենք մեր կասկածները ներկայացրինք թե՛ ՆԳՆ, թե՛ ՄԻՊ գրասենյակ և թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Հանուն արդարության նշենք, որ իսկույն արձագանք եղավ, թե կսկսեն ուսումնասիրություններ։ Ավելին՝ սոցապ նախարարությունից մեզ հայտնեցին, որ գրություն են ուղարկել ՆԳՆ․․․, ուղղակի դեռ պատասխան չկա։

Ինչևէ, փաստն այն է, որ ամիսներ շարունակ մենք սպասում ենք որևէ գործուն քայլի, որևէ հետևանքի, որևէ պարզաբանման։ Դե, երևի շատ լավատես ենք, ու չենք մտածում, որ այս հարցն ամենաանկարևորներից է։ ․․․Ու բացարձակ կարևոր չէ, որ բոլորի աչքի առջև երեխա է խոշտանգվում․․․, այո՛, սա էլ խոշտանգման մի ձև է։ Բայց դե, երկրում, որի ապագան գալիք սերունդն է, թքած ունեն այս գալիք սերնդի վրա։

Եթե պետության համար մեկ չէ հայ երեխայի ճակատագիրը, ապա ինչու այս դեպքում որևէ տեղաշարժ չկա, երբ հստակ է՝ երեխան առողջական խնդիր ունի։ Չէ՞ որ այս դեպքում ավելի հետևողական պիտի լինեն, գուցե երեխային բառի բուն իմաստով փրկելու կարիք կա։

Ամեն դեպքում, պատկան մարմինների անգործության ֆոնին, MediaHub-ը փորձել է պարզել, թե որ համայնքի բնակիչ է երեխան։ Մեր տեղեկություններով՝ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում է ապրում, բազմազավակ ընտանիքից է։ Հարևանները պատմում են, որ ընտանիքը բավականին լավ է ապրում, ընտանիքի հայրը թանկարժեք մեքենա ունի։

«Մայրը մի սալոնից մյուսն ա գնում։ Եղունգները միշտ խնամված, մեյքափը տեղը, միշտ սիրուն հագած։ Մի անգամ դեպք եղավ, որ նույն գեղեցկության սրահում էինք։ Դիմահարդարվեց, ասաց՝ ըհը, հիմա սիրուն եմ, գնամ, ամանները լվանամ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշտարակի բնակիչներից մեկը։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել ձեր ընկերների հետ