Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Թուրքիայի նախագահը անկեղծորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ նախագահական գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում ընտրությունների քվեարկությունն ավարտվել է ժամը 19:00-ին: Էքզիթփոլի արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հաղթում է ձայների մոտ 92-93%-ով։