ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր հնչեցրած հայտարարություններին։

«ԱԺ նախագահ հանդես եկող անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:

Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին՝ ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:

ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:

Երկրի առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել հարյուրավոր սահմանապահ հայ զինվորների:

Ահա, թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:

Հ.Գ. -Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն»,- գրել է Գառնիկ Դանիելյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ