Հայտնի են ոստիկանության վրա հարձակված անձանց անունները

Քիչ առաջ գրել  էինք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժամունքի վրա նռնակներով հարձակված անձանցից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս անձին՝ քիչ առաջ հատուկ նշանակության ջոկատը վնասազերծեց։

«Հրապարակ»-ի հետ զրույցում  ԱԺԲ Խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց, որ երեքն էլ պատերազմի մասնակիցներ են և «Ազգային ժողովրդավարական բևեռի» համակիր։

«Արթուր Մովսիսյանը որդեկորույս հայր է, ում զավակը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ մյուսները՝ Վարդգեսը և Ստեփանը, ևս պատերազմի մասնակից են եղել»,- ասաց Գասպարյանը։

 

Կիսվել ձեր ընկերների հետ