Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնում։ Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Գրավել են Ոստիկանության Նոր Նորքի բաժինը։ Պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի վաղ մարտական նռնակները ձեռքերին 2 հոգի պահանջում էին բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնացել են պայթեցնել նռնակները։
Oragir.News-ի տեղեկություններով՝ 2 հոգի վիրավոր են, տեղափոխել են հիվանդանոց։